Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Էս կարգի քաղաքականացումը ո՛չ մի օգուտ չի տալու Նիկոլին ու իր իշխանությանը

Էս կարգի քաղաքականացումը ո՛չ մի օգուտ չի տալու Նիկոլին ու իր իշխանությանը
17.05.2023 | 23:06

Կարող եք առարկել, բայց սա հենց տրիգեր է դառնալու։

Ակնհայտ է, որ մեքենայից իջնելիս, այլ մեքենա չի խփում։

Իր կամքով է նստել ու խոսել զոհվածների ծնողների հետ, դատապարտելով իր ծնողներին։

Հիմա էս կարգի քաղաքականացումը ո՛չ մի օգուտ չի տալու Նիկոլին ու իր իշխանությանը։

Եթե լավ պատկերացնեն իրավիճակը, Նիկոլը պիտի ինչ-որ կերպ փակի էս թեման, եթե ո՛չ` սա կբերի հասարակության լուրջ մոբիլիզացիայի ու կարող է հանգեցնել դետոնատիվ լուրջ հետևանքների։

Արթուր ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հ.Գ. Թեպետ չեմ պատկերացնում, որ օրվա իշխանությունը փորձի փակել թեման: Այնուամենայնիվ սա ունենալու է լուրջ հետևանքներ։

Դիտվել է՝ 3877

Մեկնաբանություններ